QA Վիդեո Դասընթաց HelpSystems Armenia-ից

Fortra Armenia
1 min readJun 11, 2020

Մեր QA թիմը այս դասընթացի ընթացքում ներկայացնում է սկսնակ որակի ապահովման մասնագետին անհրաժեշտ հմտությունները։ QA մասնագիտությունը շատ շերտեր ունի և սկսնակ մասնագետը պետք է տիրապետի և՛ տեխնիկական, և՛ սոֆտ հմտությունների։ Այս դասընթացը կուղղորդի սկսնակ մասնագետներին սովորելու ամենահարմար ճանապարհը՝ կարևոր կրթական աղբյուրներից մինչև պրակտիկ գիտելիքներ։

Առաջին դասում ներկայացվում է QA մասնագետի դերը։ Մեր ավագ մասնագետ Գևորգը քննարկում է, թե ինչի համար է անհրաժեշտ որակի ապահովման ինժեների մասնագիտությունը, ինչով է զբաղվում որակի ապահովման մասնագետը և ինչու է պետք այս մասնագիտությունը։

Երկրոդ դասը կօգնի ձեզ գտնել լավագույն կրթական աղբյուրները և կհուշի ինչ հերթականությամբ սովորել։ Գևորգը նաև հուշում է ինչից սկսել՝ անկախ նրանից ունե՞ք դուք մասնագիտական կրթություն, թե՞ ոչ։

Երրորդ դասը շատ կարևոր է և ներկայացնում է տեստավորման պլանավորումը։ Այս դասը վարում է մեր ավագ մասնագետ Արմանը։ Նա անցնում է տեստավորման պլանավորման կարևոր կետերով և նկարագրում է տեստավորման պլանավորման յուրաքանչյուր փուլը։

Չորրորդ դասի ժամանակ մեր ավագ մասնագետ Հասմիկը պատմում է տեստավորման տեսակների մասին։ Նշում ամենահաճախ օգտագործվողները և նկարագրում դրանք։ Նաև նշում է դրանց կիրառությունը։

Սպասեք հետագա դասերին շուտով։

Կարող եք հետևել մեզ սոց.ցանցերում՝ Ֆեյսբուքում, Ինստագրամում և Լինկդինում։

--

--